Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Վոլեյբոլիստուհիների թեժ պայքար. 1-ին տեղում Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտն է

Վոլեյբոլիստուհիների թեժ պայքար. 1-ին տեղում Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտն է
19.04.2014 | 16:01

Այսօր՝ ապրիլի 19-ին, Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեցին վոլեյբոլի աղջիկների առաջնության եզրափակիչ խաղերը։ Այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերն էին չափում 10 բուհի թիմեր։ Այս տարի առաջին անգամ մրցումներին մասնակցում էր նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աղջիկների վոլեյբոլի թիմը, ում մասնակցությունը պայքարն առաջել հետաքրքիր դարձրեց։

Եզրափակիչ փուլում 3-րդ տեղի համար պայքարում ուժերը չափեցին Երևանի պետական լեզվաբանական և Արցախի պետական համալսարանների հավաքականները։ Խաղում հաղթանակ գրանցեցին և 3-րդ հորիզոնականը գրավեցին Արցախի պետական համալսարանի վոլեյբոլիստուհիները։ 1-ին և երկրորդ տեղերի համար պայքարեցին ԵՊՀ և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմերը։ Թեժ պայքարում 3։1 հաշվով առավելության հասավ և առաջին մրցանակային տեղը գրավեց Ֆիզկուլտ ինստիտուտը ներկայացնող թիմը։ Երկրորդ տեղում Երևանի պետհամալսարանն էր։
Վոլեյբոլի խաղերի գլխավոր մրցավարն էր Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը։ Նա նկատեց, որ վոլեյբոլը Հայաստանում տարեցտարի զարգացում է ապրում, և ուսանողական այս առաջնությունը նույնպես մեծ ազդակ է մարզաձևի զարգացման գործում։
Հայաստանի ուսանողական մարզական առաջնության շրջանակներում կանցկացվի 14 առաջնություն՝ 11 մարզաձևից։ Խաղերին ընդհանուր առմամբ մասնակցում է 20 բուհի շուրջ 3000 ուսանող։
Հայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Դիտվել է՝ 2263

Մեկնաբանություններ